Փոլ Հոլիվուդ
Փոլ Հոլիվուդ անգլ.՝ Paul John Hollywood | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրթություն | The Mosslands School? |
Մասնագիտություն | celebrity chef, հեռուստահաղորդավար, Հացթուխ և խոհարար |
Աշխատավայր | The Dorchester?, Chester Grosvenor and Spa? և Cliveden? |
Կայք | paulhollywood.com |
Paul Hollywood Վիքիպահեստում |
Փոլ Ջոն Հոլիվուդ (անգլ.՝ Paul Hollywood, մարտի 1, 1966, Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի շեֆ խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ և հաղորդավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականի մարտի 1-ին Ուոլասիում (Չեշիրի կոմսություն)՝ հացի փուռի սեփականատեր Ջոն Ֆ․ Հոլիվուդի և նրա կնոջ՝ Ջիլիան Հարմանի ընտանիքում[1][2]։ Փոլի պապը եղել է հացթուխ և աշխատել է Լիվերպուլի «Ադելֆի» հյուրանոցում[3]։
Փոլը սովորել է Մոսլենդսի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է տեղի արվեստի դպրոց, որտեղ սովորել է քանդակագործի արհեստ։ Սակայն շուտով այն նրան ձանձրացրել է, և Հոլիվուդը որոշել է իրեն նվիրել խոհարարությանը։ Սկզբում նա աշխատել է Յորքի իր հոր փռում, իսկ հետո՝ Մերսիսայդի այլ բաժանմունքներում[4]։ Աշխատելով հաց թխելու և հրուշակեղենի գործի ոլորտում՝ Մեծ Բրիտանիաում վաստակել է լավ համբավ։ Վերջապես նա դարձել է երկրի մի քանի էլիտար հյուրանոցների գլխավոր հացթուխը։ Մի քանի տարի անցկացրել է Կիպրոսի առողջարանում[5]։
Roquefort and Almond Sourdough-ի արտադրած հոլիվուդյան հացը հացթուխների Ազգային ասոցացիայի կողմից պաշտոնապես ճանաչվել է ամենաթանկը Մեծ Բրիտանիայում։ Դրա արժեքը 20 անգամ գերազանցում է սովորական հացի գնին[6]։ Փոլը բաղադրությունը գաղտնի է պահում, բայց հայտնի է, որ արտադրության մեջ օգտագործվում է միայն ալյուրի ամենաբարձրորակ տեսակները, և չեն օգտագործվում ոչ մի սննդային հավելումներ։ Բաղադրիչներից մեկը ֆրանսիական ռոկֆոր պանիրն է, որի կազմի մեջ մտնում է նուշը։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլ Հոլիվուդը համագործակցում է BBC One և ITV ալիքների հետ[3]։ 2010 թվականից բրիտանացի տնային տնտեսուհիների կուռք Մերի Բերիի հետ նա եղել է BBC-ի «Բրիտանիայի լավագույն հացթուխ» (անգլ.՝ The Great British Bake Off) խոհարարական շոուի դատավոր[7]։ Հաղորդումը մեծ հաջողություն ունի և բազմիցս արժանացել է տարբեր հեռուստատեսային մրցանակների՝ ներառյալ «BAFTA TV Award»-ը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Կիպրոսում Փոլ Հոլիվուդն ամուսնացել է Ալեքսանդրայի հետ, որը վերցրել է ամուսնու ազգանունը։ Ալեքսանդրա «Ալեքս» Հոլիվուդը հայտնի է իր խոհարարական ունակություններով։ Զույգն ունի որդի՝ Ջոշը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hollywood, Paul. «MY BIRTHDAY IS 1st MARCH not today!!». Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Paul Hollywood featured article: TheGenealogist». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 3,0 3,1 Greenaway, Heather (2012 թ․ մարտի 6). «Celebrity chef Paul Hollywood: I piled on the pounds during the Great British Bake Off». The Daily Record. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
- ↑ Coligan, Nick (2011 թ․ սեպտեմբերի 20). «Wallasey chef Paul Hollywood on his role in The Great British Bake-Off». Liverpool Echo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Paul Hollywood». UKTV Food. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
- ↑ Britain’s most expensive bread goes on sale at Harrods for £15 a loaf
- ↑ Sarah Stephens (2012 թ․ օգոստոսի 14). «Behind the scenes at the Great British Bake-Off». The Daily Telegraph.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Հոլիվուդ» հոդվածին։ |
|